Ինչպէս աշխարհի ճակատագրում վճռական դեր ունեցան ԽՍՀՄ-ի կոլապսը, Չինաստանի վերելքը, ԱՄՆ-ի գլխաւորած ուժային միաբեւեռութիւնն ու դրանց տրամաբանական հետեւանք ուքրաինական պատերազմը, նոյնքան վճառական դեր ունի նաեւ Թրամփի նախագահ դառնալը, որի դերն ու նշանակութիւնը աստիճանաբար երեւում է աւելի յստակօրէն։

Իրատեսօրէն գնահատելով ուժերի դասաւորութեան ներկայ վիճակը աշխարհում ու դրանց տինամիքան եւ համոզուելով, որ աշխարհը անխուսափելիօրէն գնում է դէպի ուժային բազմաբեւեռութիւն, նա, համաձայն «Ամերիկան ամէնից առաջ» նշանաբանի, որոշ ոչ այնքան յաջող փնտռտուքներից ու միջանկեալ որոշումներից յետոյ, եկաւ աշխարհում ամէն ինչ գլխիվայր շրջող կլոպալ բնոյթի որոշումների, որոնց արտայայտութիւնն է վերջերս ընդունուած ԱՄՆ-ի անվտանգութեան մարտավարութիւնը։

Եթէ աշխարհը անխուսափելիօրէն գնում է դէպի ուժային բազմաբեւեռութիւն, ապա նման աշխարհի կայունութեան առաջին պայմանը նրա հզօրագոյն ուժերի միջեւ հաւասարակշռութիւնն է կամ նրանց փոթենցիալ շահերի ու կորուստների միջեւ ուժային քոմփրոմիսը։

Մի քոմփրոմիս, որի նպատակը, առաջին հերթին, հզօրների ազդեցութեան զոնաների որոշումն է, որն էլ իր անմիջական ազդեցութիւնը կ՛ունենայ մնացածների ճակատագրի վրայ՝ հզօր սուբյեկտների ձեռքին նրանց, ըստ էութեան, դարձնելով օբյեկտներ։

Ասուածի ապացոյցն էլ այն փաստն է, որ այս ուղղութեամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի գործողութիւններին որեւէ մէկը խառնուել չի կարողանում, եւ այս ուղղութեամբ միակ բացառութիւնը Հնդկաստանն է, որը փորձում է ինչ-որ չափով մասնակից լինել այդ փրոցեսին։

Դրա հետ կապուած միւս յատկանշական փաստերից մէկն էլ այն է, որ անգամ ԵՄ-ը, իր հսկայական տարածքով, 450 միլիոն բնակչութեամբ, 19,4 տրիլիոն ՀՆԱ-յով (2024 թուի տուեալներով) եւ աշխարհի էքոնոմիքայում ունեցած իր 18,29 տոկոսով, նոյնպէս փրաքտիքօրէն չի մասնակցում աշխարհի վերաբաժանման փրոցեսին, մի բան, որը նոյնիսկ կասկածի տակ է դնում այդ միութեան հետագայ գոյութիւնը։

Եւ այդ կասկածները կապուած են, մի կողմից, նրա արդիւնաբերութեան անկման, իր երկրների միջեւ պառակտուածութեան ու նրանց շահերի աճող հակասութիւնների հետ եւ, միւս կողմից էլ, պայմանաւորուած են հզօրների հետ ունեցած նրա սկզբունքային բնոյթի հակասութիւններով։

Եւ այստեղ շատ էական է դառնում ԵՄ-ի ռազմաքաղաքական թուլութիւնը, որը նոր պայմաններում առանց պաշտպանի է թողնում իր ահռելի հարստութիւններն ու քաղաքակրթական արժէքները։


Փաւէլ Բարսեղեան
Իրատես

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ