
Ատրպէճանցիները շատ են սիրում խօսել այսպես կոչուած «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ» մասին՝ հասկանալի նպատակներով, որոնք կարիք չունեն մանրամասնուելու: Այս կապակցութեամբ, սակայն, միայն ցաւել կարելի է, որ հայերից ոմանք,
– բաւարար չափով տեղեկացուած չլինելով իրադարձությունների մասին,
– ելնելով «իրենք մեզ են կոտորել, մենք էլ պատասխանել ենք» մարդկայնօրէն գուցէ եւ հասկանալի, սակայն պարզունակ թէզից,
եւ յատկապէս
– ձգտելով իբր ժամանակակից, լայնախոհ, ուժեղ, հումանիստ եւ ազնիւ երեըալ, գործելով. «Ահա, տեսէք, մենք եւս մեր սխալներն ընդունում ենք» դերի մէջ, տուրք են տալիս ատրպէճանական ԿԵՂԾ պատմական այս թէզին: Ընդգծեմ՝ խօսքը դաւաճան կամ այլ կերպ թուրքերի հետ համագործակցող հայերի մասին չէ, նման տականքներին անիմաստ է որեւէ բան ասելը, նրանք ամէն ինչ լաւ գիտեն եւ գիտակցաբար ստում են, խօսքը ՆՈՐՄԱԼ, ազնիւ մղումներով գործող մեր հայրենակիցների մասին է:
Եւ այսպէս, յարգելիներս, երբ կը հանդիպէք «Խոջալուի ցեղասպանութեան» մասին թուրք-ատրպէճանական որեւէ պնդման, յիշէք պատմական փաստերով ՄԻԱՆՇԱՆԱԿՕՐԷՆ հիմնաւորուած հետեւեալ բազային հիմնադրոյթները.
1. Մարդիկ, ԱՅՈ, սպանուել են, բայց նրանք սպանուել են ՈՉ ԹԷ Խոջալույում կամ նոյնիսկ նրա մօտակայքում, այլ, ՈՒՇԱԴԻՐ՝ Աղտամ քաղաքի մատոյցներում – սա շատ կարեւոր է, քանի որ միանգամից ցոյց է տալիս «Խոջալուի ցեղասպանութիւն» տերմինի կեղծ լինելը հենց միայն անուան տեսակէտից,
2. Մարդիկ սպանուել են ԱՅՆ տարածքում, որն ԱՅԴ ՊԱՀԻՆ գտուել է ատրպէճանական հսկողութեան տակ – սա եւս անչափ կարեւոր է եւ միանգամից ժխտում է «հայկական վարկածը»,
3. Մարդկանց մեծ հաւանականութեամբ սպանել են Ատրպէճանի Ազգային Ճակատ (կրճատ՝ ԱԱՃ) կուսակցութեան զինեալները, քանի որ յիշեալ կուսակցութիւնն այդ պահին Ատրպէճանի գործող նախագահ Այազ Մութալիպովին ընդդիմադիր դիրքերում էր եւ ձգտում էր նման աղմկոտ մի իրադարձութեամբ վարկաբեկել ու գահընկէց անել վերջինիս, ընդ որում կարծիք կայ, որ սրանց որոշակիօրէն աջակցել է նաեւ այդ պահին ԱԱՃ աքթիւ ղեկավար, բայց հետագայում Հէյտար Ալիեւի բացայայտուած գործակալ հանդիսացած Թ. Կարաևը,
4. Խոջալուն մինչեւ հայերի կողմից ազատագրուելու վերջին պահը ՄԱՀԱԲԵՐ ՄԻ ԿՐԱԿԱԿԷՏ ԷՐ, որտեղից անվերջ հարուածներ էին գալիս Ստեփանակերտի վրայ,
5. Խոջալուի գրոհի մասին դրանից մի քանի օր առաջ հայկական կողմը ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ եւ ԲԱՑԱՅԱՅՏ ԿԵՐՊՈՎ զգուշացրել է քաղաքում գտնուող ատրպէճանցիների ղեկավարութեանը՝ ցոյց տալով նաեւ մարդասիրական այն միջանցքի կոորդինատները, որով վերջիններս բնակչութեան հետ կարող են հեռանալ,
6. Խոջալուի գրոհին ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ այդ պահին Ստեփանակերտում գտնուող ԱՊՀ (փաստացի՝ ՌԴ) 366-րդ մոտոհրաձգային գունդը, ինչի մասին շատ են սիրում խօսել ատրպէճանցիները:
Սրանք ԲԱԶԱՅԻՆ ՏՈՒԵԱԼՆԵՐՆ ԵՆ, սրանք լաւ յիշէք եւ, ինչ հարթակում էլ եթէ երբեւէ առիթ ունենաք քննարկել «Խոջալուի ցեղասպանութեան» հարցը, ելէք սրանից: Յիշէք, սրանք ԱՊԱՑՈՒՑՈՒԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ, ընդ որում այս մասին օսել են հենց ատրպէճանցիները:
Մասնաւորապէս, այդ ժամանակ բաւականին յայտնի ատրպէճանցի լրագրող ՉԻՆԿԻԶ ՄՈՒՍԹԱՖԱԵՒԸ սրա հետ կապուած մի շարք բացայայտումներ արեց եւ այդ մարդկանց սպանդի մէջ ուղղակի մեղադրեց ատրպէճանցիներին, ի դէմս ամէնից առաջ ԱԱՃ զինեալներին: Արդիւնքում կարծում եմ ամենեւին էլ պատահական չէր, որ նոյն 1992 թ-ի Յունիսի 15-ին նրան ուղղակի ՍՊԱՆԵՑԻՆ՝ մինչեւ հիմա այդպէս էլ չպարզուած հանգամանքներում: Մեծ հաւանականութեամբ Մուսթաֆաեւի հետ հաշիւ տեսան հենց իւրայինները, որոնց պէտք չէր այդ յանդուգն եւ աւելորդ վկան: Այս մասին բացայայտ խօսել է նաեւ ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻՊՈՎԸ, որը արել է պնդում, որ այդ ամէնը կազմակերպել են կրկին ՀԵՆՑ ատրպէճանցիները՝ իրեն վարկաբեկելու համար:
Մի խօսքով, ԵՂԷՔ ՏԵՂԵԿԱՑՈՒԱԾ, արդիւնքում՝ ԶԻՆՈՒԱԾ, իսկ վերջնարդիւնքում էլ ՄԻ ԿԱԽԷՔ հայերի վրայ այն, ինչ նրանք ՉԵՆ ԱՐԵԼ, իսկ ձեր աւելորդ ու անտեղի «մեծահոգի ազնուութեամբ» էլ ջուր մի լցրէք թշնամու քարոզչական ջրաղացին:
Մհեր Յակոբեաբ
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ