
Վայոց ձորի Գնդեվազի Ս. Աստուածածին եկեղեցւոյ որմնանկարի ամրակայման եւ վերականգնման աշխատանքները աւարտած են:
17րդ դարի Ս. Աստուածածին եկեղեցւոյ որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսած էին 2024ին։
Եկեղեցւոյ որմնանկարը վերանկարուած է 1906ին։ Հայաստանի ԿԳՄՍ նախարարութեան պատուէրով որմնանկարի ամրակայման եւ վերականգնման նախագիծը 2021-2022ին իրականացուցած է Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանը։ Նախագիծի հեղինակն է որմնանկարներ վերականգնող մասնագէտ Արժանիկ Յովհաննիսեան։







Մեկնաբանէ