Օրուան Բառը
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԱղիողորմ (ածական) Ցաւագին, սրտապատառ, սրտաճմլիկ (ձայն), ողբալի, աղեկտուր։ Օրինակ՝Հակառակ անոր աղիողորմ աղաչանքներուն, դահիճը չխնայեց զոհին։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՇչակ (գոյական) Ազդարարող գործիք (ինքնաշարժի), սուլակ, սուլիչ։ ուժգին ձայնային ազդանշաններ տալու յարմարանք. ահազանգի ճչակ։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՎարար (ածական) Առատ, յորդահոս։ Օրինակ՝Գետը վարար է գալիս, երեւի լեռներում անձրեւ է եկել։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՔարափ (գոյական) Նաւահանգիստի սալարկուած եզերք, քարաժայռ, ափնուղի, սալարկուած ծովեզր։ Օրինակ՝ Արեւմտեան ափը քարափ էր, որը թշնամին ամրացրել էր ու պաշտպանում էր մեծ յամառութեամբ։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՈւնեւոր (ածական) Հարուստ, բարեկեցիկ, մեծատուն։ Օրինակ՝ Դու ունեւոր ազգականներ ունիս, ինչո՞ւ նրանց չես դիմում։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՃապաղիլ (չէզոք բայ) Տարածուիլ, նիւթէ դուրս ելլել, ցրուիլ, տարտղնիլ։ Օրինակ՝Ան իր դասախօսութեան ընթացքին յաճախ կը ճապաղէր եւ կը ձանձրացնէր ունկնդիրները։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԲանուկ (ածական) Յաճախ գործածուած (ճամբայ, խօսք), ընթացիկ։ Օրինակ՝Բանուկ ճամբուն վրայ բազմաթիւ խանութներ բացուեցան։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԹրծել (ներգործական բայ) Հնոցէ անցընելով պնդացնել, նկարագիր կռանել, համոզում կոփել: Օրինակ՝Պէտք է այնպէս թրծել, որ ամանի բոլոր մասերն էլ հաւասարապէս տաքանան ու եփուին։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՄատչելի (ածական) Մերձենալի, յարմար (գին), դիւրամատոյց հասանելի։ Օրինակ՝Ապրանքին այնպիսի գին ենք նշանակել, որ ամէնքին մատչելի լինի։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԱմայի (ածական) Անապատ, անշէն, անբնակ, անմարդաբնակ. խոպան, պարապ։ Օրինակ՝ Թափառում էր ամայի փողոցներում. ոչ մի շունչ, կենդանութիւն չկար։






