Օրուան Բառը
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԵրաշխիք (գոյական) Գրաւական, առհաւատչեայ, հաւաստիք: Օրինակ՝Ինչ երաշխիք կայ որ գործարանը կը կատարէ իր աշխատանքը։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՕրուան Բառը Տմոյն (ածական) Անգոյն անկերպարանք, ձեւազուրկ, տժգոյն, գունատ, տխուր, աղօտ։ Օրինակ՝Տմոյն կերպարանքով կանգնած էր դէմս։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՉքնաղ (ածական) Գեղեցիկ, հրաշագեղ, աննման, չնաշխարհիկ, պերճ, փառաւոր, հոյակապ։ Օրինակ՝«Ի՜նչ սիրուն ես, դու հայկուհի, Ի՜նչ չքնաղ ես, հայ աղջիկ»։ (Սմբատ Շահազիզ «Հայ Աղջիկ»)։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԿտուր (գոյական) Երդիք, տանիք, տանիքի ծածկ։ Օրինակ՝ Շինիր քո բունը Հայրենի կտուրի տակ։ (Գէորգ Դոդոխեան, Ծիծեռնակ)
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՀատու (ածական)կտրող, կտրուկ, սուր, սայրասուր, վճռական։ Օրինակ՝ Հատու խօսքով վիրաւորեց անոր։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՕժանդակ (ածական) Օգնական, սատար, աջակից, կողմնակի օգնութիւն մատուցանող Օրինակ՝ Թշնամիին բանակը օժանդակ զօրքեր կը բերէ պատերազմի դաշտ։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՍԷԳ (ածական) Յոխորտ, հպարտ, ամբարտաւան, գոռոզ։ Օրինակ՝ «Ինչո՞ւ արցունք ցայտում են Քո սէգ հըպարտ աչերից»։ (Գամառ Քաթիպա)
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՎաղաժամ (մակբայ, ածական) Ժամանակէն առաջ, կանխահաս: Օրինակ՝ Պէտք չէ վաղաժամ գրոհ տալ. նախ պէտք է ռմբակոծութեամբ թշնամու դիրքերը խախտել։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըՆպաստ (գոյական) Օժանդակութիւն, աջակցութիւն, ձեռնտուութիւն, սատար,նիւթական նուէր։ Օրինակ՝ Աշակերտները ոչ միայն ձրի էին սովորում, այլ եւ դպրոցից նպաստներ էին ստանում գրքերով ու դրամով։
-
Օրուան Բառը
Հրապարակում
,
Շարունակէ Կարդալ →: Օրուան ԲառըԲնաբան (գոյական) Ընդլայնուած գաղափարի հիմնական խօսքը, վերտառութիւն, նիւթ, խնդիր (ընդլայնելի)։ Օրինակ՝Մի գեղեցիկ դամբանական խօսեց, բնաբան ընտրելով՝ «Գնա՛ մեռի՛ր, արի՛ սիրեմ» ասացուածը։






