
Ընդունուած է, որ Հայկական լեռնաշխարհը եւ շրջակայ տարածքները հնդեւրոպացիների նախնիների` արիական ցեղերի բնօրրանն են, հայրենիքը: Այդ տարածքների բնակիչները` հայ-արմէնները արիական ցեղերի ուղղակի ժառանգներն են, որոնք հազարամեակներ շարունակ ապրում ու արարում են իրենց բնօրրանում: Արարատի երկրի՝ Հայքի բնակիչներին են տրուել սրբազան օրէնքները՝ (Մե), որոնցով պէտք է առաջնորդուի մարդկութիւնը: Հայոց մէջ մեծ տեղ էր տրւում անհատին /կատարեալ մարդուն/, որն իրենց դիցերի նման պէտք է օժտուած լինէր բարոյական բարձր յատկանիշներով, պէտք է լինէր քաջ, արի, հպարտ, ազնիւ, գթասիրտ, արարող…:
Արիական ցեղերը` հայ-արմէնները իրենց հայրենիքում ստեղծել են հոգեւոր ու նիւթական հզօր մշակոյթ, քաղաքակրթութիւն, որից հազարամեակներ շարունար սնուել ու սնւում են ոչ միայն իրենք ու իրենց յետնորդները, այլեւ նրանց հարեւանութեամբ տարբեր ժամանակներում յայտնուած զանազան ցեղեր, որոնք յաճախ իրենց պետութիւնները ստեղծում էին մշակութային շերտեր ունեցող տարածքների վրայ (աքադացիներ, բաբելացիներ, ասորեստանցիներ):
Արիական ցեղերը` հայ-արմէնները իրենց հայրենիքում վաղագոյն ժամանակներից զբաղուել են երկրագործութեամբ, անասնապահութեամբ, խեցեգործութեամբ ու մետաղների (պղինձ, պրոնզ, երկաթ) մշակմամբ: Ընդունուած է, որ մշակութային այս տարրերն են դրուած մարդու կողմից ստեղծուած վաղ քաղաքակրթութեան հիմքում:
Մ.թ.ա. 2-րդ հազարամեակի կէսից տարբեր պատճառներով (տնտեսական, բնակչութեան թուի աճ, բնական աղէտներ) մեծ թափ է ստացել հայկական` արիական ցեղերի գաղթը դէպի հարաւ, արեւելք ու արեւմուտք: Հեռացող ցեղը իր հետ տանում էր հայրենիքում ստեղծուած մշակոյթը, դիցերի պաշտամունքը, սովորոյթները, բարքերը, նաեւ արի ցեղին պատկանելու գիտակցութիւնը: Անցնող հազարամեակներում շատ արիական ցեղեր /էտրուսկներ, թոխարներ, սարմատներ, սկիւթներ/ չեն դիմացել ժամանակի փորձութեանը եւ ձուլուել են այլ ցեղերի մէջ, կամ ձեւափոխվելով ձեռք են բերել այլ որակներ:
Այսօր շատ ժողովուրդներ են փորձում ներկայանալ որպէս արիական ցեղի յետնորդ` արիացի: Եւ տեղին ու անտեղի շահարկւում է այդ գաղափարը: Սակայն արիացի լինելը ժառանգութիւն չէ, այլ փաստացի վիճակ, այն է. Սրբազան օրէնքներն իմացող եւ պահպանող մարդու որակական բարձր տեսակ: Արիացի կարող է համարուել այն էթնոսը, ազգը /նաեւ անհատը/, ով արարում է, կառուցում, մշակոյթ ու քաղաքակրթութիւն ստեղծում:
Հնդեւրոպական լեզուաընտանիքին պատկանող ոչ բոլոր ժողովուրդները կարող են արիական ցեղի աւանդոյթների պահապաններ ու յետնորդներ համարուել: Կան ժողովուրդներ, որոնց լեզուն պատկանում է հնդեւրոպական լեզուաընտանիքին, սակայն իրենց վարքով, բարքերով ու սովորոյթներով նրանք շատ հեռու են արիական օրէնքներից ու աւանդոյթներից: Օրինակ վերը յիշատակուած սկիւթները, սարմատները, թոխարները եւ այլոք այլ արժէքներ որդեգրեցին, այն է. անընդհատ տեղաշարժուել, պատերազմել, թալանել, գողանալ, սպանել, աւերել, սեփականել ուրիշի ստեղծածը եւայլն: Դարեր շարունակ այդպէս են ապրել նաև քրտերը, որոնք միջնադարում յայտնուեցին Հայկական լեռնաշխարհի հարաւային մասերում ու շրջակայ տարածքներում, եւ շատ արագ բազմացան: Ի դէպ գնչուների լեզուն եւս հնդեւրոպական լեզուաընտանիքին է պատկանում, իսկ հայրենիքը Հնդկաստանի հիւսիսային մասերում է:
Այսպիսով, միայն հնդեւրոպական լեզուաընտանիքին պատկանող որեւէ լեզուով խօսելը բավական չէ արի ցեղին պատկանելու, արիացի լինելու համար: Անհրաժեշտ է օժտուած լինել հոգեւոր ու բարոյական բարձր արժէքներով, արժանիքներով ու յատկանիշներով, որոնք փոխանցւում են արեան, գեների, դաստիարակութեան, միջավայրի ու հասարակութեան միջոցով:
Արիացի լինելը նաեւ հրամանով ու պարտադրանքով չի լինում: Պատմութեանը յայտնի է երկու դէպք, երբ պետութեան առաջին դէմքի հրամանով պետութիւնը դարձել է արիական, իսկ ժողովուրդը համարուել է արիական գաղափարախօսութեան կրող: Առաջին դէպքը մ.թ.ա. 550թ. ստեղծուած Աքեմէնեան Պարսկաստանի օրինակն է, երբ Անշան (Էլամ) եւ Պարսուա երկրների թագաւոր Աքեմենի սերնդից Կիւրոս 2-րդը ապստամբում է Մարաստանի դէմ, իր երկրին միացնում այդ երկիրը եւ ստեղծում նոր պետութիւն՝ Աքեմէնեան Պարսկաստանը: Սակայն այդ պետութիւնը իրենք՝ պարսիկները որոշում են անուանել Արիանամ, այն է, Արիների երկիր, այստեղից էլ Իրան անուանումը: Դարեհ 1-ինը (մ.թ.ա. 522—486) Պեհիստունեան արձանագրութեան մէջ նշում է, որ այդ արձանագրութեան պարսկերէն բաժինը գրում է այլ կերպ՝ արիերէն. «Դարեհ թագաւորն ասում է. Ահուրամազդի շնորհիւ այս թեքսթը ես գրում եմ այլ կերպ, արիական լեզուով, ….).(§ 3. DB 70): Ըստ արեւելագէտ Մ. Սալինիի Պարսուան գտնուել է Արարատ-Ուրարտուի կազմում: Կարելի է մտածել, որ նրանք իրենց համարում էին արարատեան՝ արիական հասարակութեան մաս: Եւ երբ Պարսուան նոր պետական կառոյց ունեցաւ, իրեն յայտարարեց արիական պետութիւն՝ Իրան (Արան): Նշենք, որ Պարսկաստանի կողմից կլանուած տրաւիտեան բնակչութիւն ունեցող Էլամ պետութիւնը ունէր հնագոյն մշակոյթ, որը դարձաւ պարսից մշակոյթի մաս: Դրա վկայութիւնն է Պեհիստունեան արձանագրութիւնը, որը գրուած է էլամերէն, ասուրերէն եւ ըստ Դարեհ 1-ինի՝ արիերէն: Ինչպէս նկատում ենք, Կիւրոս 2-րդը եւ Դարեհ 1-ինը մեծ ցանկութիւն ունէին դառնալու արիական ցեղի ու մշակոյթի կարեւոր ժառանգորդ: Սակայն իր ստեղծման հենց սկզբից Աքեմէնեան Պարսկաստանը որդեգրեց ակրեսիւ նուաճողական քաղաքականութիւն հարեւան երկրների հանդէպ, ինչը յարիր չէր սրբազան օրէնքները որդեգրած պետութեան համար: Նոյն ակրեսիւ քաղաքականութիւնը որդեգրեցին նաեւ գերմանացիները աւելի քան երկու հազարամեակ յետոյ՝ 1930-ական թթ՚., յայտարարելով, որ իրենք արիական գաղափարախօսութեան ու քաղաքակրթութեան կրողն ու յետնորդներն են: Նրանց այդ քաղաքականութեան հետեւանքները շատ դաժան եղան ե′ւ իրենց, ե′ւ աշխարհի շատ ժողովուրդների համար:
Ի տարբերութիւն այլ ժողովուրդների ու պետութիւնների արիականութիւնը հայ-արմէնների մէջ է, նա ապրում է այդ իրականութեան մէջ, կրելով արիական բարքերն ու օրէնքները (սրբազան օրէնքներ) եւ կարիք չի ունեցել անընդհատ այդ մասին յիշելու ու գրելու: Չնայած բազմաթիւ արհաւիրքներին հայ ժողովուրդը ապրելու եւ արարելու ազնիւ ճանապարհն է ընտրել իր երկարատեւ պատմութեան ողջ ժամանակահատուածում: Համոզուած եմ դա գնահատուելու է Արարչի կողմից:
Յ.Գ. Վերջին տարիներին յաճախ են հանդիպում յօդուածներ եւ ցուցակներ որոնց մէջ յիշատակւում են հ.ե. լեզուաընտանիքին պատկանող ժողովուրդներ, որոնք արիական քաղաքակրթութեան կրողներ են համարւում: Այդ յօդուածներում ու ցուցակներում սակայն հայ-արմէնները յաճախ չեն յիշատակւում: Մինչդեռ ինչպէս նկատում ենք, իրականութիւնը բոլորովին այլ է:
Անժելա Տէրեան







Մեկնաբանէ