«Ատրպէճանցիները վիկինգների, էտրուսկների, տրոյացիների եւ այլոց նախնիներն են…»․ նման «եզրայանգման» են եկել ատրպէճանցի գիտնականները։ Յաջորդիւ՝ վերջիններս, ըստ երեւոյթին, ատրպէճանական կը յայտարարեն նաեւ սառը օդը։

Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ ասուածը սատիրայի կամ գիտական ֆանթասթիքայի ժանրից է, սակայն, դժբախտաբար, բոլորովին էլ այդպէս չէ։ Խնդիրն այն է, որ «իսկապէս» ատրպէճանական պատմագիտութիւնը «նոր բարձունքներ է նուաճում»։ Պարզuում է, որ սքանտինաւների, նորվեկացիների, վիկինքների, էտրուսկների, տրոյացիների եւ, ընդհանրապէս, հին աշխարհի գրեթէ բոլոր ժողովուրդների նախնիներն ատրպէճանցիներն են եղել։

Այսպէս՝ Ատրպէյճանի ԳԱԱ Նասիմիի անուան լեզուաբանութեան ինստիտուտի հետազօտող Ս. Մամեդոտան իր «գիտական» յօդուածում էտրուսկեան անձնանուններն ու լեզուական ձեւաբանութեան տարրերը համադրում է հին թուրքական ձեւերի հետ եւ, իհարկէ, դրանք մեկնաբանում յօգուտ թուրքական (այսինքն՝ ատրպէճանական) ծագման։ Գիտական հանրութեան համար նման համադրումը՝ օնոմաստիքայի եւ պատմութեան միջեւ, կարող է թուալ անլուրջ ու ծիծաղելի, սակայն նման հակագիտական թէզերը արդէն տպագրուած են որպէս գիտական նիւթ (տես՝ Мамедова С. И., «О происхождении этрусков», Вестник КазНУ. Серия филологическая. № 2 (160). 2016, էջ 166–170)։

Յիշեցնենք, որ էտրուսկները մ.թ.ա. 1-ին հազարամեակի հնագոյն քաղաքակրթութիւն ստեղծած ժողովուրդներից էին, որոնք Հռոմից առաջ գոյութիւն են ունեցել Ապենինեան թերակղզում, եւ, բնականաբար, որեւէ կապ չեն ունեցել թուրքերի, առաւել եւս՝ ատրպէճանցիների հետ։

Սակայն ատրպէճանցի «գիտնականներն» այսքանով չեն սահմանափակւում։ Յենուելով Թուր Հեյերդալի առաջ քաշած գիտական կեղծ թէզի վրայ, ըստ որի, վիկինքների նախնիները եւ նոյնիսկ ինքը՝ Օտինը, եկել են «Ազեր» երկրից (լաւ է, որ գոնէ Պաքուից չեն եկել), նրանք Ատրպէյճանը հռչակել են վիկինքների հայրենիք։

Ինչպէս իր հարցազրոյցում խոստովանել է ատրպէճանցի կոմպոզիտոր Կալիպ Մամետովը, ատրպէճանցիները նպատակադրուած փնտռում էին աշխարհահռչակ անձանց՝ կեղծուած եւ յօրինուած պատմութիւնը հանրահռչակ դարձնելու համար․ «Մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ էր ներգրաւել հանրայայտ մէկին, ում կարծիքը կ՛ընդունի ամբողջ աշխարհը։ Այդպէս էլ առաջացաւ Թուր Հեյերտալին Ատրպէյճան հրաւիրելու գաղափարը»։

Թուր Հեյերտալը բազմիցս այցելել է Ատրպէյճան եւ զբաղուել «պատմական հետազօտութիւններով», թէեւ բաւական հեռու էր թէ՛ պատմագիտութիւնից, թէ՛ տարածաշրջանի պատմութեան ընկալումից։ Արդիւնքում՝ նրա առաջ քաշած թէզը լիովին համապատասխանում էր Հէյտար Ալիեւի ճաշակին, ով անձամբ էր ընդունում Թուր Հեյերտալին՝ վերջինիս այցերի ընթացքում։ Հեյերտալը, յղում կատարելով 13-րդ դարի իսլանտացի պատմաբան եւ քաղաքական գործիչ Սնորի Սթուրլուսոնի սագային, «գտնում է» վերջինի եւ Կոպուստանի ժայռապատկերների նմանութիւնը՝ առաջ քաշելով վիկինքների ծագման տեսութիւնը «Ազեր» երկրից, այսինքն՝ Ատրպէյճանից։

Այդ տեսութեան ակնյայտ անհիմն լինելուց բացի՝ գոյութիւն ունի նաեւ այն տեսակէտը, որ Հեյերտալի այցելութիւններն Ատրպէյճան 1981–2000 թուականներին կարող էին կապուած լինել նորվեկական նաւթային ընկերութիւնների շահերի հետ։ Արդիւնքում՝ վիկինքները հռչակուեցին ատրպէճանցիների յետնորդներ։

Ատրպէճանցի գիտնականներն, արագօրէն իւրացնելով այդ հակագիտական թէզը, այսօր էլ շարունակում են դրա տարածումը։ Ատրպէյճանի «պատմական մտքի տիտաններից»՝ «գիտութիւնների դոկտորներից» մէկը՝ Սէյիտ Ապասովը, «Պաքու.TV»-ի ռեփորթաժում, չնայած վստահ լինելով սեփական հիփոթէզների անհեթեթ լինելու մէջ, պատմում է էտրուսկեան արձանագրութիւնների մասին, որոնք, ըստ նրա, «իրականում գրուած են հին թուրքական լեզուով»՝ վստահօրէն խօսելով վիկինքների ատրպէճանական արմատների մասին։

Մէկ այլ «հետազօտող»՝ Իսքենտէր Թակիեւը, համոզուած է, որ շումերերէնը նմանութիւն ունի թուրքական, այսինքն՝ ատրպէճանական լեզուի հետ, եւ վստահ է, որ վիկինքների նախնիները դեռեւս 12 000 տարի առաջ, երբ ջրի մակարդակը զգալիօրէն աւելի բարձր էր, «լողալով» Ատրպէճանից հասել են վիկինքների երկիր։

Կրկին ընդգծենք․ գիտական լուրջ միջավայրում գիտական նման կեղծ թէզերն ընկալւում են որպէս անհիմն եւ ծիծաղելի։ Սակայն, միեւնոյն ժամանակ, Ատրպէյճանի պետական աջակցութեամբ իրականացուող քարոզչութիւնը շարունակում է դրանց տարածումը միջազգային ակադեմիական հարթակներում, եւ նմանատիպ հրապարակումների թիւը, ցաւօք, տարէցտարի աւելանում է։

Գեղարդ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ