Արդեի՞ք ռազմագէտները կատարել են որոշակի հաշուարկ-վերլուծութիւն, թէ ինչքան տարածքային ու մարդկային կորուստներ կը կրէր Հայաստանն Արցախում 2020-2021թթ, եթէ չստորագրուէր չարաբաստիկ Նոյեմբերի 9-ը եւ պատերազմը շարունակուէր մինչեւ ձմեռ։ Արդեօ՞ք մեզ համար աւելի վատ կը լինէր, քան եղաւ յետոյ։ Հասկանանք։

Նոյեմբերի 9-ի դրութեամբ թշնամին գրաւել էր Արցախի հարաւը եւ Շուշի քաղաքը՝ 4000 քառ. քմ տարածք։ Հատրութի շրջանից դէպի Շուշի ազերիները նեղ պարանոցով ճանապարհ էին բացել 3.5քմ լայնութեամբ ու մօտ 15-20քմ երկարութեամբ, որը Շուշին յուսալի վերահսկելու համար իրականում բաւարար չէր։

Լեռնային շրջաններում մարտերի ինտենսիւութիւնն էականօրեէն նուազել էին եղանակային պայմանների աստիճանաբար վատացման պատճառով՝ Քարվաճառ, Մարտակերտ։ Հայաստանն արդէն ունէր մօտ 4000 զոհ եւ մօտ 4000 քառ. քմ տարածքային կորուստ, 44 օրում։

Եղանակի էլ աւելի վատացման եւ ձմրան գալուստի հետ վստահաբար լինելու էր չպայմանաւորուած զինադադարի պէս մի բան՝ առնուազն զօրքերի տեղաշարժերի էական նուազումով՝ շարունակելով միայն հեռահար հարուածները։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումն արդարացուած կը լինէր, եթէ այդ պահից սկսած մինչեւ այսօր չունենայինք որեւէ տարածքային ու մարդկային կորուստ հայ-ատրպէճանական ճակատում։ Բայց ինչպէս տեսանք, ստորագրուածից յետոյ 4000 քառ քմ լեռնային անառիկ տարածք թշնամուն զիջելով, խաղաղութիւն չեղաւ։ Եւ խաղաղութիւն չեղաւ հենց միայն այդ պատճառով, որ թշնամուն զիջեցինք այն անառիկ տարածքները, որոնք ինքը գրաւել չէր կարողանալու առնուազն մօտակայ մի քանի ամիսներին, իսկ գուցէ՝ ընդհանրապէս չկարողանար։ 2020թ-ի Նոյեմբերի 9-ից մինչեւ Դեկտեմբերի 15-20֊ը մարտերի շարունակման դէպքում Հայաստանը կը կրէր եւս մի քանի հարիւր, գուցէ 1000-1500 զոհ եւ կ՛ունենար եւս 2000-2500 քառ. քմ տարածքային կորուստ։ Կարծում եմ սրանք այն առաւելագոյն թուերն են, որից աւելին մենք վստահաբար չէինք կորցնելու, պահպանելով Արցախի ամէնալեռնային ու անտառապատ շրջանները՝ Քարվաճառ, Բերձոր, Մարտակերտի արեւմուտք ու Ասկերանի արեւմուտք (3000-4000 քառ. քմ)։ Մինչեւ 2021֊ի ձնհալ մարտերը փաստացի կը դադարէին կամ կը կրէին լոկալ բնոյթ։

Իսկ թէ ինչպէ՞ս կը ձմեռէր թշնամու բանակը նոր գրաւոըած տարածքներում, չունենալով անհրաժեշտ կացարաններ, չունենալով բարւօք ճանապարհներ ու նորմալ թիկունքային մատակարարում, սրանք արդէն լրացուցիչ վնասակար գործօններ են ազերիների համար ։

Իսկ ինչպիսի կորուստներ ունեցանք նոյեմբերի 9-ի ստորագրումից յետոյ։

1. Թշնամուն անցաւ Քարվաճառի, Բերձորի, Աղտամի շրջանների ամբողջ տարածքը,որտեղ ինքը որեւէ մարտական առաջընթաց չէր ունեցել ու փաստացի պարտութիւն էր կրել այդ ճակատներում։

2. Արցախի մի գեներալիկի ուղեկցութռամբ թշնամուն յանձնուեցին Բերձոր, Աղաւնոյ, Սուս բնակավայրերը 2022-ի ընթացքում եւ փաստացի Արցախը յայտնուեց պլոքատայի վտանգի տակ։ Առանց այդ յանձնման Ատրպէյճանը պլոքատա անելու համար պիտի մարտեր սկսէր ու 5-10քմ լայնութեամբ պարանոցը գրաւէր, կրելով նաեւ զոհեր։

3. Հայաստանը կրեց տարածքային կորուստներ Ջերմուկում, Վերին Շորժայում, Սեւ լճում, Փայլասարում, Ներքին Հանդում եւ այլուր, ընդհանուր առմամբ 250 քառ. քմ, կրելով հարիւրաւոր մարդկային զոհեր (500֊ի չափ)։

4. Արցախի ճակատում պարբերաբար շարունակուեցին լոկալ մարտերը Փառուխում, Հաթերքում, Շուշիի տակ, եւ սպանուեցին բազմաթիւ խաղաղ բնակիչներ գիւղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Այս դրուագներով մեր զոհերի թիւը 100-ի չափ է։

5. Վերջին ամէնակորստաբեր դրուագը՝ Սեպտեմբերի 19-ին Արցախը 1-օրեայ կռիւ մղեց ու ընկաւ։ Կրեցինք մօտ 250 մարդկային կորուստեր եւ մօտ 2500 քառ. քմ տարածքային կորուստ։ Արցախը հայաթափուեց։

6. Արցախի լրիւ հայաթափում թոյլ չտալու եւ Արցախում ռուսական զօրքերի մնալու համար գոնէ 10 000-20 000 Արցախցի Ստեփանակերտում պահելու համար, ռուսական կողմը պայթեցրեց պենզալցակայանը, որտեղից բնակչութիւնը վառելիք էր վերցնում։ Այդ օրը 250-ից աւելի զոհ ունեցանք։ Բայց դա տուեց հակառակ էֆեկտ, Արցախը ամբողջովին եւ առաւելագոյնս արագ հայաթափուեց։

Այսինքն, Նոյեմբերի 9-ի ստորագրումից յետոյ Հայաստանն ունեցաւ ընդհանուր առմամբ 7250 քառ. քմ տարածքային եւ մօտ 1000 մարդկային կորուստներ պատերազմական պայմաններում ու պենզալցակայանի պայթիւնից։

Մօտ 1 մլրդ տոլարի զէնք զինամթերք մնաց թշնամուն։ Ունեցանք մի քանի միլիարդ տոլարի անշարժ գոյքի ու օգտակար հանածոների հանքավայրերի կորուստ։ Մի խօսքով, Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձաւ Արցախի չգոյութեան երաշխիքը եւ Արցախի վերջնական կործանման գլխաւոր պատճառը։ Իսկ եթէ պատերազմը շարունակուէր մինչեւ 2020֊ի տարեվերջ, իմ կարծիքով, վատագոյն դէպքում տեղի կ՛ունենար հետեւեալը.

1. Թշնամին երկարատեւ ու ծանր մարտերով կը գրաւէր Մարտունու շրջանը, որից յետոյ՝ Աղտամի շրջանի մեծ մասը եւ Մարտակերտի շրջանի արեւելքը, գուցէ նաեւ Ստեփանակերտը։ Այսքանը։

2. Պատերազմի ինտենսիւութիւնն աստիճանաբար կը նուազէր պայմանաւորսւած եւ թշնամու կրած մեծ կորուստներով, եւ եղանակային պայմանների վատթարացմամբ ու զօրքերի տեղաշարժի դժուարացմամբ։

3. Լեռնային անառիկ դիրքերը Դեկտեմբերի սկզբից կը պատուէին ձեան շերտով, ինչը հնարաւորութիւն կը տար այդ հատուածում հայկական մարտական գնդերը տեղաշարժել անհրաժեշտ ուղղութիւններով, իսկ այդ գնդերի պաշտանական գծերը պահպանել աշխարհազօրի կամ թիկունքային գնդերի ուժերով։

Այսինքն, եթէ չստորագրուէր Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եւ պատերազմը շարունակուէր, ապա վատագոյն դէպքում կ՛ունենայինք հետեւեալը.

1. Արցախի ճակատում հայ-ատրպէճանական առաջնագիծը կը կրճատուէր մօտ 2 անգամ, ձգուելով Սոթքից մինչեւ Բերձոր եւ անցնելով անառիկ լեռնային բարձունքներով։

2. Արցախի բնակչութեան մեծ մասը այս դէպքում եւս կը տեղահանուէր, բայց տեղահանուածների մի զգալի մասը կը բնակեցուէր հենց պահպանուած լեռնային շրջաններում, վերադարձի հաւատով ու յոյսով։

3. Գեղարքունիքի, Սիւնիքի ու Վայոց Ձորի թիկունքը չէր բացուի թշնամու համար, իսկ Հայաստանի տարածքի խորութիւնը չէր նուազի ամէնանեղ հատուածներում (Ջերմուկ-Արենի, Ներքին Հանդ-Մեղրի)

4. Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծել չկարողանալուց եւ իր հիմնական հարուածային ուժերի զգալի մասը կորցնելուց յետոյ Ատրպէյճանը չէր համարձակուի յարձակուել Հայաստանի միւս մարզերի վրայ։

5. Կը պահպանէինք հիմնական գետերի ակունքները՝ Հագարի, Թարթառ։

Հիմա հարց, պէտք էր շարունակե՞լ պատերազմը, թէ՞ ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Եւ երկրորդ հարցը՝ վերեւում նկարագրուած մեզ համար հնարաւոր վատագոյն սցենարից աւելի վատ կարո՞ղ էր լինել եթէ պատերազմը շարունակուէր։ Եթէ այո, ապա ինչպէ՞ս։

Մխիթար Յարութիւնեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ