
Պաղեստինի պետականութեան ճանաչման արագացումը 2025 թ. Սեպտեմբերին խորապէս ազդում է նոր աշխարհակարգի վրայ՝ խթանելով բազմաբեւեռութիւնը, թուլացնելով ամերիկեան հեկեմոնիան եւ ամրապնդելով Կլոպալ Հարաւի նորմաթիւ հզօրութիւնը։
Նոր աշխարհակարգի բազմաբեւեռութեան տինամիէան, Պաղեստինի ճանաչումը դարձնում է առանցքային կէտ։ ՄԱԿ-ի անդամ պետութիւնների թիւը, որոնք ճանաչել են Պաղեստինը, սեպտեմբերեան ճանաչումներից յետոյ կարող է հասնել 158-ի։ Սա ոչ միայն խորհրդանշական է, այլեւ վերափոխում է կլոպալ կառավարման նորմերը։
Այն խթանում է BRICS-ի ընդլայնումը, որտեղ Պաղեստինը կարող է դառնալ տնտեսական անկախութեան կամուրջ՝ կրճատելով ԱՄՆ-ից կախուածութիւնը։ Դրա հետ մէկտեղ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի շարունակական վեթոների կիրառումը խորացնում է ինսթիթուցիոնալ ճգնաժամը եւ, հանդիսանալով զսպող գործօն, խոչընդոտում է «երկու պետութիւն» սկզբունքի կիրառմանը։ Սա իր հերթին խթանում է այլընտրանքային ֆորումների, օրինակ՝ Doha Islamic Summit-ի, ձեւաւորումը։
Միւս կողմից, Կլոպալ Հարաւի աքթիւացումը Պաղեստինին դարձնում է «տեքոլոնիզացիայի» խորհրդանիշ՝ ձեռնոց նետելով Արեւմուտքի գերակայութեանը։
Արդիւնքում, նոր աշխարհակարգը դառնում է «մուլտիփլէքս», որտեղ միջին հզօրութիւնները՝ Քաթարը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը եւ Սաուտեան Արաբիան, դառնում են կարեւոր միջնորդներ։
Այս պետութիւնները, օգտուելով իրենց տնտեսական եւ դիւանագիտական ազդեցութիւնից, վերաձեւակերպում են կլոօալ կառավարման կառուցուածքը։ Օրինակ, Քաթարն ու Էմիրաթները, ֆինանսաւորելով Պաղեստինի վերականգնողական ծրագրերը, միաժամանակ առաջ են տանում Կլոպալ Հարաւի շահերը՝ ստեղծելով այլընտրանքային դիւանագիտական հարթակներ։ Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը, իր հերթին, Միջազգային արդարադատութեան դատարանում (ICJ) առաջ քաշելով ցեղասպանութեան մեղադրանքներ, ամրապնդում է նորմաթիւ ճնշումը Իսրայէլի վրայ։ Սաուտեան Արաբիան, ճանաչման հնարաւոր քայլով, կարող է վերակենդրոնացնել արաբական աշխարհի միասնական կեցուածքը՝ խաթարելով ԱՄՆ-ի աւանդական ազդեցութիւնը տարածաշրջանում։
Այս միջին հզօրութիւնների գործողութիւնները նպաստում են նոր աշխարհակարգի ձեւաւորմանը, որտեղ Կլոպալ Հարաւը ոչ միայն մասնակցում է, այլեւ սահմանում է օրակարգը։
Ընդհանուր առմամբ, ճանաչումը թուլացնում է ԱՄՆ-Իսրայէլ օրակարգը՝ խթանելով Կլոպալ Հարաւի վերելքը եւ բազմաբեւեռ դիւանագիտութիւնը։
Պաղեստինի սեպտեմբերեան ճանաչումները կարող են դառնալ քաթալիզաթոր՝ վերափոխելով նոր աշխարհակարգը դէպի աւելի հաւասարակշռուած բազմաբեւեռութիւն։
Արտեոմ Դաւթեան







Մեկնաբանէ