
Փերսեպոլիսի պատմական յուշարձան-համալիրի տարածքին մէջ Սեպտեմբեր 6ին տեղի պիտի ունենայ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի բացօթեայ համերգը։
Համերգը նուիրուած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի հիմնադրման 100-ամեակին։
Համերգի մենակատարն է հռչակաւոր թենոր Լիպարիտ Աւետիսեան։
Կը նշուի որ համերգը կը ղեկավարէ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Էտուարտ Թոփճեան։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբի նախորդ այցելութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութււն տեղի ունեցած էր 25 տարի առաջ, 5-26 Փետրուար 2000ին։







Մեկնաբանէ