Այս տարի Մայիսի 9-ին, երբ նշւում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմում յաղթանակի 80ամեակը, նորից հանրութեան շրջանում քննարկման առարկայ դարձաւ հայերի մասնակցութեան հարցը այդ պատերազմում։

Միֆ առաջին։
Երկու ժողովուրդների մասնակցութ
իւնը այդ պատերազմում։

Ի զարմանս շատերի, որոշ մարդիկ առաջին անգամ իմացան, որ հայերի մասնակցութիւնը այդ պատերազմում եղել է չափազանց ոչ համաչափ, ի տարբերութիւն օրինակ ատրպէճանցիների։

Անցնենք թուային պատկերին։

1939 թուականի ԽՍՀՄ մարդահամարի տուեալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրել է՝ 2,152,860 հայ եւ 2,275,678 ատրպէճանցի։
1989 թուականի ԽՍՀՄ մարդահամարի տուեալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրում էր 4,623,232 հայ եւ 6,770,403 ատրպէճանցի։

Ի՞նչն էր այս առաջացած խզման պատճառը, հաշուի առնելով, որ ԽՍՀՄ տարիներին հայերի մօտ ծնելիութիւնը շատ չէր զիջում ատրպէճանցիների ծնելիութեանը։

1989 թուականին բոլոր տարիքային խմբերի հայուհիները միջինում ունէին 2.277 երեխայ, իսկ ատրպէճանուհիները՝ 2.784 երեխայ, իսկ 1989 թուականին 70 եւ բարձր տարիքի հայուհիները ունէին միջինում 4.538 երեխայ, ատրպէճանուհիները՝ 4.9։ 70 եւ աւելի տարիք ունեցողները հենց նախապատերազմեան ժամանակի կանայք էին։

Պատճառը շատ պարզ է։
Երկրորդ համաշխարհային պատերազմ զօրակոչուել ու զոհուել են աւելի շատ հայեր, քան ատրպէճանցիներ։ Դա էլ դարձել է հետագայ տարիներին երկու ազգերի քանակների աճող խզումը, որը նախապատերազմեան տարիներին նոյնն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանից եւ ԽՍՀՄ միւս հանրապետութիւններից պատերազմ է զօրակոչուել 500,000 հայ, որից զոհուել է 200,000-ը։ Այլ երկրներում եւս զօրակոչուել է 100,000 հայ։ Բայց մենք դիտարկում ենք հիմա միայն ԽՍՀՄ տարածքի թուերը։
Ատրպէճանցիները զոհուել են այդ պատերազմում 58,400։
Այսինքն հայերից 4 անգամ պակաս։ Ու սա է պատճառը, որ պատերազմից յետոյ մեր երկու ազգերի թուային տարբերութիւնը գնալով խզուել է՝ մինչ օրս։
Չհաշուած որ՝ դեռ 1949 թուականի Յունիսի 14-ին, ԽՍՀՄ որոշմամբ Սիպիր արտաքսուեցին եւս 100,000 հայեր, որոնք ընտանիքներով նոյնպէս մեծամասամբ կոտորուեցին ծանր ճամբարային պայմաններում։

Պէտք է նշել նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմում եւս մասնակցեց 300,000 հայ, տարբեր բանակների կազմում, ու զոհուել էր 60,000 հայ։


Միֆ երկրորդ։
Ինչ ստացան հայերը ու ա
տրպէճանցիները 2-րդ համաշխարհային պատերազմի արդիւնքում։

Մինչեւ այսօր ռուսական աղբիւրները Հայաստանում աքթիւ տարածում են այն միֆը, թէ Ստալինը պատրաստւում էր մտնել Արեւմտեան Հայաստան, կազմաւորուել էին անգամ կուսակցական բջիջներ, որոնք պէտք է ստեղծուէին Թուրքահայաստանի ազատագրուելիք մարզերում։
Իհարկէ, դա ընդամէնը քաղցր բլիթ է, որի միջոցով պատերազմում օգտագործեցին մեր ժողովրդի հաւատը եւ անխնայ կոտորեցին։ Թուերը դա են ուղղակի յուշում։

Իսկ ի՞նչ ստացաւ հայերից 4 անգամ քիչ զոհ տուած ատրպէճանական ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդիւնքում։

Նա ստացաւ երկրորդ պետութիւն, որի մասին լռում են այսօր ռուսական գաղութ՝ Հայաստանում։
Այս փաստը թաքցւում է առ այսօր հայ ժողովրդից նաեւ տեղական «իրանագէտների» եւ «պատմաբանների» կողմից, քանի որ դէմ է ռուսական կայսերական կեղծիքի բացայայտմանը։

Հայերը առ այսօր տեղեակ չեն, որ Իրանում, պատերազմից յետոյ ԽՍՀՄ-ը ստեղծել է երկրորդ Ատրպէճանական պետութիւն, որը գոյատեւել է 1945 թուականի Նոյեմբերի 20-ից մինչեւ 1946 թուականի Դեկտեմբերի 12-ը։ Այն կոչւում էր Ատրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութիւն կամ Ատրպէյճանի Ժողովրդական Կառավարութիւն։
Այդ խամաճիկ պետութեան մայրաքաղաքը Թաւրիզ քաղաքն էր։

Խորհրդային զօրքերը 1945-ին Հայաստանի ու Ատրպէյճանի Խորհրդային հանրապետութիւնների տարածքից ներխուժել են, ոչ թէ Թուրքիա, այլ Իրան եւ Ջաֆար Փիշեւարին, Ստալինի ուղղակի աջակցութեամբ եւ Բերիայի մասնակցութեամբ, հռչակեց Ատրպէյճանի ժողովրդական կառավարութիւնը Իրանում։

Խորհրդային Ատրպէյճանից կրթական, կուսակցական, մշակոյթային մեծ աջակցութիւն է արւում նորաստեղծ Ատրպէճանական Հանրապետութեանը։ Խորհրդային Միութիւնը ֆինանսաւորում է այդ երկրի գործունէութիւնը։

Սակայն, ԱՄՆ եւ Անգլիայի ռազմական օգնութեամբ, իրանական բանակը 1946 թուականին մտնում է Թաւրիզ եւ վերականգնում իրանական իշխանութիւնը ամբողջ տարածքում։ Փիշեւարին փախնում է Խորհրդային Միութիւն։ Եւ «աւտովթարից» մահանում է Պաքւում 1947-ին։

Ստալինի կողմից Իրանի տարածքում ստեղծած երկրորդ Ատրպէյճանը կործանւում է ամերիկեան եւ բրիտական ուժերի շնորհիւ՝ 1946 թուականին։

Ես չեմ բացառում, որ ռուս-թուրքական տանդեմը, այսօր եւս փորձի վերականգնել Իրանում այդ Ատրպէյճանը, յատկապէս, որ միջազգային դրութիւնը նպաստում է դրան։

Ու ստացւում է, որ մեր հայկական զոհերը երկրորդ համաշխարհային պատերազմում երկրորդ Ատրպէյճան ստեղծելու համար էին։

Արթիւր Ղազարեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ