
Յունական Hellasjournal.com կայքում հրապարակուել է American Enterprise Institute-ի Արեւելքի Ֆորումի քաղաքականութեան վերլուծութեան բաժնի տնօրէն Մայքըլ Ռուպինի յօդուածը Հնդկաստան-Փաքիստան սրացումից յետոյ Թուրքիայի ռազմական արդիւնաբերութեան մշուշոտ հեռանկարի մասին։ Յօդուածը թարգմանաբար՝ ստորեւ։
Թուրքիայի ջանքերը ինքն իրեն սպառազինութիւն արտահանող տէրութիւն դիրքաւորելու գործում, հաւանաբար, աւարտուած են: Նախագահ Ռեճէփ Թայիպ Էրտողանը մեծ ներդրումներ է կատարել իր փեսայ Պայքարի ընկերութեան մէջ, որի յատուկ Պայրաքթար-2 անօդաչուն դարձաւ թուրքական ռազմական ուժի դէմքը:
2020-ի Սեպտեմբերին Ատրպէյճանը անակնկալ յարձակում սկսեց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրայ՝ յենուելով Պայրաքթար-2-ի, իսրայէլական Harop-ի եւ իսրայէլական տարբեր հետախուզական անօդաչուների վրայ: Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուքրաինա, Թուրքիան գովաբանեց Պայրաքթար-2-ը որպէս խաղի կանոնները փոխող զէնք, որը թոյլ տուեց ուքրաինացիներին համախմբուել եւ յետ մղել ռուս ներխուժողներին:
Մետիան ընդունեց Պայրաքթարի միֆը եւ ուժեղացրեց այն: Ռուսաստանի ներխուժումից ընդամէնը մէկ ամիս անց Jerusalem Post-ը հրապարակեց յօդուած՝ նշելով, որ Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութիւնը կը շահի թուրքական անօդաչուի յաջողութիւնից Ուքրաինայում: Երկու ամիս անց New Yorker-ի հեղինակներից Սթիւըն Ուիթը յօդուած գրեց Պայրաքթար-TB2-ի մասին՝ այն անուանելով «թուրքական անօդաչու, որը փոխեց պատերազմի բնոյթը»:
Սոմալիի նախագահ Մոհամէտ Ֆարմաճոն եւ Հասան Շէյխ Մոհամուտը օգտագործեցին թուրքական անօդաչուներ մրցակից քաղաքական գործիչներին վախեցնելու, եթէ ոչ հակազդելու համար: Թուրքիան անօդաչուներ մատակարարեց Լիպիայի իր իսլամիստ փրոքսիներին՝ հակազդելու իրենց աշխարհիկ մրցակիցներին: Պուրքինա Ֆասոյի եւ Նիկերի յեղաշրջման առաջնորդները գնեցին թուրքական անօդաչուներ, որպէսզի ամրապնդեն իրենց դիրքերը:
Խնդիրն այն է, որ Պայրաքթար TB2-ի դերն այնքան վճռական չէր, որքան պնդում էին նրա կողմնակիցները: Ուքրաինայի նախագահ Վլատիմիր Զելենսքին փորձեց մեղմել ոգեւորութիւնը: «Ամենայն յարգանքով հանդերձ՝ այս կամ այն անօդաչուները կարող են օգնել, բայց ոչ թէ վճռել մարտական գործողութիւնների ելքը: Որովհետեւ կայ հրթեռների, հրետանու, օդային պաշտպանութեան թեմա»,- բացատրում էր նա 2022-ի Ապրիլի 23-ին: Վերջերս Ռուսաստանը յաջողութեամբ խափանեց Պայրաքթարները՝ մեծամասամբ չէզոքացնելով դրանք:
Պայրաքթարներին իսկական մահացու հարուածը, սակայն, կարող է ստացուել հազարաւոր քիլոմեթրեր հեռու՝ Քաշմիրում: 2025-ի Ապրիլի 22-ին փաքիստանցի ահաբեկիչները հնդկական Փահալկամ քաղաքում ահաբեկչութիւն իրականացրին: Այնտեղ նրանք առանձնացրեցին տղամարդկանց իրենց ընտանիքներից եւ, եթէ նրանք չէին կարողանում Ղուրան արտասանել, գնդակահարում էին իրենց ընտանիքների աչքի առաջ:
Սակայն Պայրաքթարների իրական մահացու հարվածը, հնարաւոր է, հազարաւոր քիլոմեթրեր հեռաւորութեան վրայ էր՝ Քաշմիրում: Ապրիլի 22-ին փաքիստանցի ահաբեկիչների՝ հնդկական Փահալկամում իրականացրած ահաբեկչութիւնից յետոյ Հնդկաստանի ռազմական հարուածները փաքիստանեան թիրախներին դրա վկայութիւնն էին։
Փահալկամի ահաբեկչութիւնից յետոյ Փաքիստանի ղեկավարներն անմիջապէս հասկացան, որ Հնդկաստանը կոշտ է պատասխանելու: Նրանք, ըստ երեւոյթին, տասնեակ, եթէ ոչ հարիւրաւոր անօդաչու թռչող սարքեր բերեցին Փաքիստան, երբ երկու միջուկային հարեւանների միջեւ սրուել էր հակամարտութիւնը: Այնուհետեւ Փաքիստանը Ամրիթսարում արձակեց Byker YIHA III քամիքաձէ անօդաչու թռչող սարքեր, որոնք համատեղ արտադրւում են Պայքարի եւ Փաքիստանի Գիտութեան եւ տեխնոլոգիաների ազգային աերոտիեզերական փարքի կողմից:
Առանց բացառութեան, Փաքիստանի՝ թուրքական արտադրութեան անօդաչու թռչող սարքերը ձախողուեցին: Հնդկաստանը կա՛մ խփեց դրանք, կա՛՛մ էլ դրանք չկարողացան հարուածել թիրախներին: Հնդկաստանը խփեց Պայքերի մեծ մասը՝ իր օդային տարածք մտնելուն պէս, եւ կարողացաւ խփել մի քանիսը, երբ դրանք դեռ Փաքիստանի վրայ էին: Հնդկաստանի հակաօդային պաշտպանութիւնը դժուարութիւն չունեցաւ թուրքական արտադրանքը նոյնականացնելու, հետեւելու եւ չէզոքացնելու հարցում:
Թէ՛ Ռուսաստանում, թէ՛ Աֆրիկայում թուրքական անօդաչուները հեռակառավարմամբ յափշտակւում են: Նախքան հրադադարի համաձայնութեան գալը, Քրտստանի աշխատաւորական կուսակցութեան (PKK) մարտիկները հիւսիսային Իրաքի լեռներում առանց առանձնակի դժուարութիւնների խփում էին Պայքար Աքընջը անօդաչուները:
Սառը պատերազմի ողջ ընթացքում աքթիւ բանավէճ էր ընթանում ԱՄՆ-ի եւ խորհրդային արտադրութեան ռազմական ինքնաթիռների համեմատական առաւելութիւնների վերաբերեալ։ 1982-ի Յունիսի 9-ին տեղի ունեցած յայտնի օդային փոխանակման ժամանակ Իսրայէլի կողմից շահագործուող F-15 և F-16 ինքնաթիռները խփեցին խորհրդային արտադրութեան եւ սիրիական կողմից շահագործուող աւելի քան 80 Միկ-21 եւ Միկ-23՝ առանց որեւէ ինքնաթիռ կորցնելու, չնայած սիրիացի օդաչուները վնասեցին իսրայէլական երկու ինքնաթիռ։ Այդ գորրծողութիւնը պայթեցրեց խորհրդային անպարտելիութեան փուչիկը եւ ցոյց տուեց չէզոք պետութիւններին խորհրդային տեխնիկայի վրայ յոյսը դնելու անիմաստութիւնը։
Իր իսլամիստական տեսլականը տարածելու կամ պարզապէս իր ընտանիքը հարստացնելու համար Էրտողանը կարող է առաջարկել արտօնեալ վաճառք, բայց նրա վաճառած ապրանքն այժմ ցածրորակ է։ Ինչպէս սոցիալիզմը խոչընդոտում է զարգացումը, քանի որ բիւրոկրատները չեն կարողանում յարմարուել մրցակցութեանը, այնպէս էլ հովանաւորչութիւնը կործանում է արդիւնաբերութիւնը։ Պայքարը, գիտակցելով, որ ունի պետական լիակատար աջակցութիւն, պարզապէս դադարեց արդիւնաւէտ նորարարութիւններ իրականացնել։ Երբեմն արդարութիւն է հաստատւում, երբ ահաբեկիչներն ու նրանց հովանաւորները կրում են իրենց ագրեսիայի հետեւանքները։
Քանի դեռ Փաքիստանը վերակառուցում է իր օդանաւակայանները Հնդկաստանի ջախջախիչ հարուածներից յետոյ, Թուրքիան կարող է ստիպուած լինել վերականգնել իր հեղինակութիւնը որպէս ռազմական անօդաչուների եւ այլ տեխնոլոգիաների մատակարար։
Սիվիլնէթ
25 Մայիս 2025







Մեկնաբանէ