։

Վերջին օրերին թուրքական ռազմատուգանքների վերաբերեալ մեր հրապարակումները կարծես կատաղութեան նոպա են գեներացրել ատրպէճանական լրատուական դաշտում; Բաւականին տարածում ունեցող լրատուականներ, այդ թւում (day.az, adalet.az ) երկարաշունչ վերլուծութիւններ են երկնել, որտեղ փորձել են միայն իրենց իւրահատուկ հակագիտական, ցինիկ մեկնաբանութիւններով նենգափոխել քննարկուած թուային տուեալները, որոնց հիմքում ընկած է 1919 թուականի յատուկ յանձնաժողովի աշխատանքի արդիւնքում ստացուած թուային տուեալները, ըստ որոնց Թուրքիան պէտք է վճարէր Հայ էթնոսի քաղաքացիներին մօտ 19,5 միլիարդ Ֆրանսիական ֆրանկ, որն էլ համադրելի գներով կազմում է ներկայ եւրապական արժոյթով աւելի քան 76,5 միլիարդ եւրօ: Հրապարակման մէջ մենք ակնարկել էինք ,որ դա վերջնական թիւ չէ եւ քանի որ թուրքական կողմը չի վճարել , ապա նրա պարտքի վրայ անհրաժեշտ կը լինի հաշուարկել նաեւ տոկոսագումարներ: Տոկոսագումարների հաշուարկի համար հիմք կարող է ծառայել ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի վերաֆինանսավորման պատմական ցուցանիշները վերջին 100 տարուայ ընթացքում:

ԱՄՆ դաշնային պահուստների համակարգ (անգլ.՝ Federal Reserve System, ոչ պաշտօնական կրճատ անուանում՝ Fed), կենտրոնական կառավարութեան կողմից ԱՄՆ-ի դրամատների վերահսկման համակարգ, որտեղ համերկրային պահուստի խորհուրդը կարգաւորում է փողի առաջարկը, զբաղւում փողի տպագրութեամբ, հաստատագրում զեղչադրոյքը եւ թողարկում կառավարութեան պարտատոմսերը։

Ներկայացուած աղիւսակի թուական տուեալներից ակնյայտ է դառնում, որ ֆինանսական ռեսուրսների տրամադրման տոկոսադրոյքը , աշխարհաքաղաքական պատճառներով պայմանաւորուած , ունեցել է ցիկլային բնոյթ, եղել են բարձր մակարդակներ, եղել են բաւականին ցածր տոկոսադրոյքներով տարիներ եւս, բայց մօտարկուած ցուցանիշներով կարելի է վերջին հարիւր տարուայ համար տարեկան ցուցանիշը գնահատել 4,0 տոկոսի շրջակայքում: Պանքային բարդ տոկոսի հաշուարկը դնենք մէկ կողմ եւ արձանագրենք, որ 110 տարի հաշուարկի հիմքում դնելով տարեկան 4,0 տոկոսը, կը ստանանք մօտաւորապէս 440 տոկոս: Եթէ այս տոկոսադրոյքը կիրառենք 76,5 միլիարդ եւրոյի նկատմամբ, ապա թուրքական պարտքի գումարի ծաւալը կ՛աճի 4,4 անգամ եւ կը կազմի 413 մլրդ եւրօ:

Վստահ եմ, որ այս հրապարակումը եւս իրարանցում է առաջացնելու ոչ բարով հարեւան երկրներում եւ դրանց յիմարագոյն , տխմարածին մեկնաբանութիւնները չեն ուշանայ:

Իհարկէ դրանց կաղկանձը բնաւ չի մտահոգում մեզ, բայց կայ մի բաղադրիչ, որն իսկապէս մտահոգիչ է:

Որքանով են արդի հայկական իշխանութիւնները շահագրգիռ այս թեմայի մանրամասների հետ կապուած եւ արդեօք առանց նախապայմանների թուրքերի հետ բանակցող զանազան քպ երիտասարդներ լիազօրուա՞ծ են հայ ժողովրդի կողմից տեսականօրէն նման ահռելի գումարի գանձման,վերադարձի հարցը մերժելու, արհամարհելու, գումարը թուրքերին նուիրելու համար:

Հրայր Քամենտաթեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ