
Ներկայումս աշխարհում կան մօտ 12 միլիոն քրիստոնեայ հայեր եւ մօտ 5 միլիոն բռնի իսլամացուած հայեր, որոնք թաքցնում կամ ժխտում են իրենց ծագումը։
– եթէ ցեղասպանութիւն չլինէր, աշխարհում հայերի թիւը կը գերազանցէր 70 միլիոնը։
Հայերը ներկայումս կոմպակտ բնակւում են 45,000 քառ. քմ-ի վրայ, մինչդեռ Հայաստանի տարածքը կազմում է 29,800 քառ. քմ։
– եթք ցեղասպանութիւն չլինքր, կոմպակտ բնակութեան տարածքը կը գերազանցքր 500,000 քառ. քմ-ը, հաշուի առնելով այն փաստը, որ մինչ Կենտրոնական Ասիայից եւ Ալթայից ասիական հորդաների ներխուժումը այն կազմում էր 800,000 քառ. քմ։
1882 թուականից մինչեւ մեր օրերը ոչնչացուել են աւելի քան 2700 եկեղեցի եւ վանք, գրեթք բոլոր գերեզմանատները, տասնեակ քաղաքներ եւ հազարաւոր գիւղեր ջնջուել են երկրի երեսից։
Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Թուրքիայում հայկական անուններն ու տեղանունները փոխարինուել են թուրքականներով։
Հայկական մշակութային յուշարձանները կամ ոչնչացուել են, կամ դարձել են անօգտագործելի։
Հայաստանի յիշողութիւնը ջնջելու փորձերի թւում էր «Հայկական բարձրավանդակի» աշխարհագրական անուանափոխութիւնը «Արեւելեան Անատոլիա»-ով։
Միայն թուրքերի կողմից բռնագրավուած կանխիկ եւ պանքային կապիտալը գերազանցում էր 80 միլիարդ տոլարը՝ չհաշուած հարիւրաւոր գործարաններն ու ձեռնարկութիւնները։
Սրանք ցեղասպանութեան հետեւանքներն են։
Արաբներից յետոյ Մերձաւոր Արեւելքի երկրորդ ամէնամեծ ազգից հայերը վերածուեցին աշխարհով մէկ ցրուած փոքր ժողովրդի։ Անհրաժեշտ է յիշել, որ հայերի ցեղասպանութիւնն իրականացրել է թուրքական կառավարութիւնը Գերմանիայի օգնութեամբ՝ երեք պետութիւնների տարածքում – Օսմանեան կայսրութիւնում, Ռուսական կայսրութիւնում (հետագայում՝ Հայաստան, Վրաստան եւ Ատրպէյճան) եւ Պարսկաստանում՝ ժամանակակից Իրանում։
ԱՄՆ նախագահների կողմից «Մեծ եղեռն» տերմինի օգտագործումը ոչ միայն հաստատեց հայերի դէմ կատարուած յանցագործութեան ողբերգական եզակիութիւնը, այլեւ, հաշուի առնելով «ցեղասպանութիւն» բառի իսկութիւնը, միջազգային շրջանառութեան մէջ մտցուեց մի տերմին, որը նշանակում է համաշխարհային պատմութեան մէջ աննախադէպ ժողովրդի լիակատար ոչնչացում իր պատմական հայրենիքում, այնպէս, ինչպէս Հոլոքոսթը նշանակում է հրեայ ժողովրդի լիակատար ոչնչացումը սփիւռքում։
Հ.Գ. Անգլերէնում «հոլոքոսթ» տերմինը այսօրուայ իմաստին մօտ իմաստներով օգտագործուել է 1910-ական թուականներից ի վեր (սկզբնապէս՝ Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայերի ցեղասպանութեան եւ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հրէական ջարդերի հետ կապուած), իսկ նացիստների կողմից հրեաների ոչնչացման ժամանակակից իմաստով՝ 1942 թուականից։
Այն լայն տարածում գտաւ 1950-ական թուականներին՝ շնորհիւ ապագայ Նոպէլեան խաղաղութեան մրցանակի դափնեկիր՝ գրող Էլի Վիզէլի գրքերի։
Հայկ Գրիգորեան







Մեկնաբանէ