Ֆութպոլի այսօրուայ (Կիրակի 25 Մարտ 2025 խմբ.) խաղի մասին ես նոյնպէս կ՛արտայայտուեմ, բայց առանց անդրադառնալու նրա գործառոյթային առանձին տեդալներին, որտեղ իմ սիրողական կարծիքը միգուցէ արժէք չունենայ։

Ֆութպոլը համաշխարհային քաղաքականութեան մասն է դարձել արդէն աւելի քան հարիւր տարի։ Համաշխարհային պատմութիւնն անցեալից ունի զանգուածային դիտողական մրցութիւնների նման եւս երկու օրինակներ, որոնք եղել են նախորդ հազարամեակների իշխող քաղաքակրթութիւնների արտայայտութիւնը եւ իրենց հերթին ծառայել են մեծ քաղաքականութեանը։ Առաջինը կլատիաթորական խաղերն էին, որոնք Հռոմէական կայսրութեան շրջանում մի կոնկրէտ վայրում մէկտեղում էին Հռոմի քաղաքացիներին ու ապահովում իշխանութեան ու հանրութեան կապը՝ երկրպագութեան, հացի, տեսարանների ու երբեմն նաեւ կայսեր որոշումների վրայ ազդելու միջոցով։

Վաղ միջնադարում ստրկատիրութեանը եկաւ փոխարինելու քրիստոնէական հումանիզմը, Հռոմին փոխարինեց Կոստանդնոպոլիսը, Հռոմէական կայսրութիւնն էլ տեղաշարժուեց Արեւելք, որին մենք հիմա անուանում ենք Բիւզանդիա։ Համաշխարհային այդ հեգեմոնը կլատիաթորական խաղերի փոխարէն իր հանրութեանը սկսեց “զբաղեցնել” միայն ձիարշաւային մրցութիւններով։ 394 թ․ Թէոդոս I վերջնականապէս արգելեց նաեւ օլիմպիական խաղերը եւ հետագայ 800 տարիների ընթացքում հանրութեանը զբաղեցնելու ու պետական քաղաքականութեանը մասնակից դարձնելու միակ մրցութիւնը դարձաի իպպոդրոմում անցկացուող ձիարշաւը։ Դեռեւս անտիկ Հռոմում արդէն բնակչութիւնը բաժանւում էր ըստ այն կուսակցութիւնների, որոնք ձիարշաւարանում երկրպագում էին իրենց ձիակառքերին, խաղադրոյքներ կատարում դրանց վրայ։ Կոստանդնոպոլսում այդ քաղաքական կուսակցութիւնները չորս գոյներով էին արտայայտուած (կարմիր, սպիտակ, կանաչ, կապոյտ), քանի որ ձիարշաւարանում իրենց ձիակառքերն այդ գոյներով էին մրցելոյթների դուրս գալիս։ Երբեմն այդ կուսակցութիւնների (“ֆան” ակումբների) միջեւ ծագում էին քաղաքացիական պատերազմներ, որոնք խլում էին հազարաւոր մարդկանց կեանքեր։

Գանք մեր օրեր։ Ներկայումս ապրում ենք անգլոսաքսոնական քաղաքակրթութեան գերիշխանութեան պայմաններում եւ ուստի Ֆութպոլը փոխարինում է հռոմէական “կլատիաթորական խաղերին” եւ բիւզանդական “ձիարշաւային մրցութեանը”։ Կլոպալիզացուած աշխարհում այն մեծ քաղաքականութեան մաս է դարձել ու դուրս է եկել հեգեմոն մի կայսրութեան սահմաններից։ Այդպէս այն աշխարհի բնակչութեան շրջանում ամէնամեծ ընդգրկումն ունի այսօր։ Միլիարդաւոր մարդիկ ապրում են ֆութպոլով, մրցում իրար հետ, խաղադրոյքներ կատարում, թիմերին երկրպագելով բաւարարում իրենց տարբեր տեսակի մոտիւները, որոնք իրական կեանքում չէին կարող բաւարարել, զգայական մեծ բաւականութիւն ապրում, ապրումակցում, հիասթափւում եւայլն․․․

Այսքանն ասացի, որպէսզի կարճ ցոյց տամ, թէ որքան մեծ նշանակութիւն ունի ֆութպոլը ժամանակակից աշխարհում։ Այն մարդկային հանրութիւնների, պետութիւնների ճանաչելիութեան կարեւոր գրաւականն է։ Միլիոնաւոր մարդիկ ֆութպոլի միջոցով են ճանաչում տարբեր ազգերի ու պետութիւնների, կարծիք կազմում նրանց մասին, տեսնում այդ պետութիւնների ներուժը, ազգերի ինտելեկտը, կամքը եւայլն։ Խօսքը ինտելեկտուալ առաւել փոքր զանգուածի մասին չէ, ովքեր, օրինակի համար գիտեն ովքեր են հայերը կամ վրացիները, ինչ պատմութիւն ունեն, ինչ ներուժ։ Խօսքն առաւել մեծ զանգուածների մասին է։

Հայաստան-Վրաստան ֆութպոլային խաղը երկու հարեւանների միջեւ ամէնից նուրբ մրցակցութիւնն է, որը պատուով անցնելու խնդիր ունի։ Իհարկէ երկու ազգերին շատ բան է միաւորել անցեալում ու ներկայում, բայց եւ այդպիսի մրցակցութիւնը մշտապէս գտնւում է միմիանց ներուժը կշռելու ու առաւելութիւններն ընդգծելու մամլիչի տակ։

Ի՞նչ էին անում Նիկոլ Փաշինեանն ու Սուրէն Պապիկեանը Թբիլիսիի մարզադաշտում։ Քաղաքականութիւնից հեռու մարդկանց համար սովորական բան էր նրանց այնտեղ գտնուելը, մարդիկ երկրպագում էին իրենց թիմին։ Սակայն, իրականում մեր բոլորիս ամօթն է, երբ պետութեան ղեկավարը գտնւում է ֆութխոլի միջոցով իրականացուող հսկայ մի քաղաքականութեան կիզակէտում, որտեղ տասնեակ հազարաւոր վրացի երկրպագուներ խաղի միջոցով շատ քաղաքավարի իրենց թիմի կոռեկտ ու գրագէտ խաղի միջոցով ստորացնում են Հայաստանին՝ պետութեան ղեկավարի ներկայութեամբ։ Ի՞նչ են խօսել այդ մարդիկ ամէն կոլից յետոյ, ինչպէ՞ս են պատկերացրել հայերին ու Հայաստանը խաղի ընթացքում, ի՞նչ են մտածելու մեր մասին ապագայում, այդ բոլորը քաղաքականութեան մաս է։ Նիկոլապաշտ զոմբիացեւած տգէտ զանգուածի համար Նիկոլը որեւէ կերպ չի կարող առնչուել խաղում եղած խոշոր հաշուով պարտութեան հետ, այնպէս ինչպէս նա կապ չունէր 2020 թ․ պարտութեան հետ։ Խեղճ Նիկոլն ինչ անէր, երբ հանգամանքներն էին այդպիսին։ Իսկ իրականում երեւանեան 0-3 հաշիւն արդէն ցոյց տուեց, որ թիմը մեծ աղէտի է ենթարկուելու եւ յիմարաբար ելնել-գնալ ու դառնալ Թբիլիսիում մի ամբողջ ժողովրդի ծիծաղի առարկայ, դա կարող էր անել միայն կատարեալ տգէտը։

2020 թ-ից Նիկոլն ասոցացւում է պարտութեան հետ ու դա խարան է, որից սրբագրուելու համար հայ ժողովրդին տասնամեակներ են պէտք լինելու։ Այն ինչ կատարւում է Հայաստանի հետ վերջին տարիներին, դա օրինաչափ է, քանզի երբ պետական մեքենան աւիրուած է ու չի աշխատում, ինստիուտներն ու կառոյցները չեն աշխատում, սպասել, որ ինչ-որ մասնաւոր օղակ կամ անհատ կարող է իրավիճակ փոխել՝ մանկամտութիւն է։ Ֆութպոլիստներից, մարզիչներից առաջ մեղադրանքի սլաքները պէտք է ուղղուի ներկայ տգէտ կառավարողների վրայ, ովքեր պատուհաս են դարձել ամէն տեղ ու անգամ ի վիճակի չեն ընկալել, որ իրենց երջանիկ ժպիտը խաղի սկզբում ընդամէնը րոպէներ անց վերափոխուելու է քծնանքի ու ժանգ դէմքի, քանի որ այդպիսին է տգէտ ու ապուշ մարդկանց վիճակը, երբ իրենց երեւակայում են պետութեան ղեկավարներ։

Սարօ Սարոյեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ