Սաուդեան Արաբիայի արտգործնախարարութիւնը յայտարարել է, որ չի գնայ Իսրայէլի հետ յարաբերութեան կարգաւորման առանց պաղեստինեան պետութեան ստեղծման: Էլ Ռիատը այդպէս է արձագանքել Թրամփի յայտարարութիւններին, թէ պէտք է պաղեստինցիներին տեղահանել Կազայից եւ բնակեցնել Եգիպտոսում ու Յորդանանում:

Աւելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիտանն էր հայտարարել, որ Թուրքիայի համար անընդունելի է Թրամփի այդ առաջարկը: Նա առաջարկում է մի բան, որն ընդունելը գործնականում թւում է անհնարին: Որեւէ կերպ հնարաւոր չէ պատկերացնել, որ մահմետական աշխարհի, արաբական աշխարհի երկրները, իսլամական աշխարհը կարող է համաձայնութիւն տալ Կազայից պաղեստինցիների տեղահանմանը:

Թրամփը յայտարարում է, թէ ԱՄՆ կարող է «վերցնել» Կազան ու դարձնել Մերձաւոր Արեւելքի Ռիվիերա, կատարելով ներդրումներ, բայց այնտեղ չպէտք է ապրեն պաղեստինցիները: ԱՄՆ նախագահը կարո՞ղ է այդ բոլոր երկրներին համոզել, որ պաղեստինցիները պէտք է տեղահանուեն Կազայից: Թէ՞ իր այդ կտրուկ յայտարարութիւններով Թրամփը «խթանում» է հենց այդ երկրների դիմադրութիւնը եւ ստեղծում շատ ուժեղ կոնտրաստ այդ երկրների եւ Իսրայէլի միջեւ:

Յամենայն դէպս, դատելով ԱՄՆ նախագահի յայտարարութիւններից եւ դրանց հանդէպ իսլամական, մահմետական աշխարհի, արաբական երկրների արձագանքներից, այդ մօտեցումները աւելի շատ սպառնում են Իսրայէլի մեկուսացումով, քան ռեգիոնալ փոխհամաձայնութիւնների հեռանկարով: Ըստ էութեան՝ ստացւում է, որ Իսրայէլին յայտնելով անվերապահ աջակցութիւն, Թրամփը, այդուհանդերձ, իր կտրուկ մօտեցումներով մեկուսացնում է Իսրայէլին: Մեծ հարց է, թէ դա որքանով է բխում Թէլ Աւիւի ցանկութիւններից:

Նրանք մի կողմից չեն կարող չժպտալ ու չոգեւորուել Թրամփի այդ յայտարարութիւններից, միւս կողմից, սակայն, ինչպիսի՞ հեռանկար է տեսնում Իսրայէլը, եթէ Թրամփն իր մօտեցումներով տրամադրում է ռեգիոնի բոլոր երկրներին Իսրայէլի դէմ աւելի ուժգին, եւ առնուազն տալիս հարց, որի առումով նրանք կը լինեն առաւել միահամուռ:

Ի վերջոյ, եթէ Թրամփը չկարողանայ պարտադրել իր մօտեցումները, դրանք կարող են պարզապէս նոր խնդիր լինել Իսրայէլի համար: Նա գիտակցաբա՞ր է գնում այդ կոնտրաստի, այսպէս ասած ընտրելով պաղեստինեան հարցի լուծման համար շոկային թերապիայի տրամաբանութիւնը: Թէ՞ նա վստահ է, որ իր մօտեցումները կը պարտադրի ռեգիոնի երկրներին:

Յակոբ Պատալեան
1in.am
6 Փետրուար 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ